ԷՆԴՈՊՐՈԹԵԶԱՎՈՐՈՒՄ

Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը հիմնադրվել է հստակ նպատակով՝ ստեղծել լիարժեք ապրելու հնարավորություն հոդային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Կենտրոնում իրականացվում են․
• Ներհոդային ներարկումներ
• Հոդային դեֆորմացիաների շտկում
• Կոնքազդրային և ծնկան հոդերի էնդոպրոթեզավորում,
• Վերին և ստորին վերջույթների արթրոսկոպիկ վիրահատություններ
ԷՆԴՈՊՐՈԹԵԶԱՎՈՐՈՒՄ

ԷՆԴՈՊՐՈԹԵԶԱՎՈՐՈՒՄ

Էնդոպրոթեզավորում Just ArtMed կենտրոնում. Կյանք առանց ցավի

Էնդոպրոթեզավորումը վնասված հոդի փոխարինումն է արհեստական իմպլանտով, որը 95-98%-ով վերականգնում է բնական շարժունակությունը: Just ArtMed-ը համագործակցում է միջազգային առաջատար ընկերությունների հետ՝ առաջարկելով կոնքազդրային և ծնկան հոդերի սերտիֆիկացված (ISO, FDA) տիտանե իմպլանտներ, որոնք թույլատրելի են նաև ՄՌՏ հետազոտության համար:

․Անհատական մոտեցում. Իմպլանտի ընտրությունը կատարվում է ըստ պացիենտի տարիքի, քաշի և ոսկրային կառուցվածքի:
․Մատչելիություն. Գործում են սոցիալական ծրագրեր, իսկ հիվանդասենյակն ու հետվիրահատական պարագաները տրամադրվում են անվճար:
․Արագ վերականգնում. Վիրահատությունը տևում է 1-1.5 ժամ, պացիենտը սկսում է քայլել հաջորդ իսկ օրը, իսկ դուրսգրումը կատարվում է մինչև 5-րդ օրը:
․Երկարատև արդյունք. 40-օրյա վերականգնողական շրջանից հետո բուժառուն վերադառնում է լիարժեք կյանքի՝ ներառյալ սպորտ և լող:
․Կենտրոնը ստանձնում է լիարժեք պատասխանատվություն կիրառվող պրոթեզների որակի համար: Վերականգնե՛ք Ձեր շարժվելու ազատությունը մեզ հետ: