ԱՐԹՐՈՍԿՈՊԻԱ

Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը հիմնադրվել է հստակ նպատակով՝ ստեղծել լիարժեք ապրելու հնարավորություն հոդային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Կենտրոնում իրականացվում են․
• Ներհոդային ներարկումներ
• Հոդային դեֆորմացիաների շտկում
• Կոնքազդրային և ծնկան հոդերի էնդոպրոթեզավորում,
• Վերին և ստորին վերջույթների արթրոսկոպիկ վիրահատություններ
ԱՐԹՐՈՍԿՈՊԻԱ

ԱՐԹՐՈՍԿՈՊԻԱ

Արթրոսկոպիան միջամտություն է, որը օգտագործվում է հոդերի տարաբնույթ պաթոլոգիաների բուժման համար։
Արթրոսկոպիկ միջամտությունը ունի մի շարք առավելություններ․
• քիչ ինվազիվ եղանակ
• մեծ կտրվածքների բացակայություն
• վերքերի արագ լավացում
• հիվանդի շուտ ապաքինում
Արթրոսկոպիայի ժամանակ ողնուղեղային անզգայացման պայմաններում 5-8մմ երկու անցք է բացվում ծնկան հոդի շրջանում։ Մի անցքով տեղադրվում է արթրոսկոպը, որը ցույց է տալիս վնասված օջախը, մյուս անցքով տեղադրվում է գործիքը, և կատարվում է անհրաժեշտ գործողությունը․ վնասված հատվածի հեռացում։

Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնում կատարվում են վերին ու ստորին վերջույթների բոլոր հոդերի` ծնկան հոդի, ուսահոդի, արմնկային հոդի, սրունք-թաթային հոդի, կոնքազդրային հոդի արթրոսկոպիկ վիրահատություններ։

Այս վիրահատությունները սովորաբար տևում են 30 րոպեից մինչև 1 ժամ։