Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը հիմնադրվել է հստակ նպատակով՝ ստեղծել լիարժեք ապրելու հնարավորություն հոդային խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Կենտրոնը ներդնում է նոր մշակույթ Հայաստանում՝ հասանելի դարձնելով էնդոպրոթեզավորումը բոլորի համար։ Այո գերժամանանակից էնդոպրոթեզները կարող են ունենալ մատչելի գին՝ շնորհիվ մեր ձեռք բերած պայմանավորվածությունների համաշխարհային առաջատար ընկերությունների հետ։
Just ArtMed էնդոպրոթեզավորման կենտրոնը գործում է ArtMed բժշկական-վերականգնողական կենտրոնի կազմում։ Սա մեզ տալիս է հնարավորություն ոչ միայն մեկ տեղում կազմակերպել հոդային խնդիրներ ունեցող պացիենտների համալիր հետազոտություններն ու բուժումը, այլև ըստ անհրաժեշտության մեր բուժման մեջ ներգրավել նաև այլ նեղ մասնագետների։
Դիմեք էնդոպրոթեզավորման կենտրոն հետևյալ խնդիրների դեպքում․
• Հոդերում առկա վնասվածքային բնույթի պաթոլոգիաներ
• Հոդերի դեգեներատիվ խնդիրներ
• Արթրոզ
• Ասեպտիկ նեկրոզ
• Հոդաբորբեր
Կենտրոնում իրականացվում են․
• Ներհոդային ներարկումներ
• Հոդային դեֆորմացիաների շտկում
• Հոդերի էնդոպրոթեզավորում,
• Վերին և ստորին վերջույթների հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ։