ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնը հասանելի է դարձնում էնդոպրոթեզավորումը հասարակության բոլոր շերտերի համար։ Կատարեք կոնքազդրային հոդի և ծնկան հոդի էնդոպրոթեզավորում մեր կենտրոնի ԲԱՑԱՌԻԿ ծրագրի շրջանակներում։
Սուբսիդավորվող ծրագրի շնորհիվ 100 պացիենտներ հնարավորություն կունենան վիրահատվել աննախադեպ մատչելի գնով։
Կոնքազդրային հոդի մետաղ-պոլիէթիլեն շփման հանգույցով ոչ ցեմենտային էնդոպրոթեզ ընդամենը 900.000դր 1.200.000-ի փոխարեն
Ծնկան հոդի էնդոպրոթեզ 950.000դր 1.300.000-ի փոխարեն
Կոնքազդրային հոդի կերամիկական շփման հանգույցով էնդոպրոթեզ 1.150.000դր 1.500.000-ի փոխարեն։
Նախապատվությունը կտրվի պետպատվերի շահառուներին։
Մեր նպատակն է ստեղծել հնարավորություն, որ հոդային խնդիր ունեցող ցանկացած պացիենտ կարողանա ապրել լիարժեք և ստիպված չլինի հրաժարվել էնդոպրոթեզավորումից ֆինանսական պատճառներով։ Ավելին, Just Artmed էնդոպրոթեզավորման կենտրոնում Ձեզ անվճար կտրամադրվի հիվանդասենյակը, կտրամադրվեն նաև վիրահատության և հետվիրահատական վերականգնման համար անհրաժեշտ պարագաներ՝ քայլակ, զուգարակակոնքի համար նախատեսված գլխադիրներ, էլաստիկ բինտեր, անհրաժեշտության դեպքում մեկանգամյա օգտագործման տակդիրներ և այլ հատուկ պարագաներ։ Դուք ստանում եք բարձրակարգ ծառայություններ մեկ տեղում, վճարում եք մեկ անգամ՝ շատ մատչելի գին և ստանում բազմաթիվ առավելություններ